2019-2020. ուսումնական տարի

Ուսումնական օրացույց
Ծրագրեր, նախագծեր
Ուսումնական փաթեթներ

Սեպտեմբերի 3-7՝ նախագծային ուսուցման ստուգատես, ամենամյա ստեղծագործական հավաք
Սեպտեմբերի 24-հոկտեմբերի 5՝ Կոմիտասյան օրեր
Հոկտեմբերի 8-19՝ գրաբարի օրեր. թարգմանչաց տոն
Հոկտեմբերի 22-26՝ նախագծային ուսուցման ստուգատես
Հոկտեմբերի 29-նոյեմբերի 3՝ «Ուսումնական աշուն» նախագիծ
Նոյեմբերի  5-9՝ նախագծային ուսուցման ստուգատես. Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոնը կրթահամալիրում
Դեկտեմբերի 3-28՝ «Լույսեր, գույներ, ղողանջներ, մեղեդիներ, ազդեցություններ». ելքի ու մուտքի ստուգատես. ամանորի տոնախմբություններ
Հունվարի 5-6՝ Սուրբ Ծնունդ
Հունվարի 8՝ ուսումնական երկրորդ շրջանի մեկնարկ
Հունվարի 8-փետրվարի 1՝ նախագծային ուսուցման ուսումնական ճամբարներ կրթահամալիրի դպրոցներում. ամենամյա բաց հանրակրթական ստուգատեսներ
Փետրվարի 2՝ ստուգատեսային տոն — ղափամա
Փետրվարի 4՝ ուսումնական երրորդ շրջանի մեկնարկ
Փետրվարի 4-մարտի 15՝ «Կարդում ենք Տերյան, Թումանյան, Չարենց» ստուգատես. ընթերցողի, ընթերցանության, ընթերցարանի ստուգատես
Փետրվարի 18 — մարտի 15՝ մայրենիի ստուգատես
Մարտի 25-30`«Ուսումնական գարուն» նախագծեր
Ապրիլի 24-մայիսի 31՝ կենսամշակութային արշավներ, բարձունքների նվաճում. Հանրապետության օրեր
Մայիսի 13-17՝ հեղինակային կրթական ծրագրերի ամենամյա մայիսյան հավաք
Հունիսի 1՝ ռազմամարզական-հայրենագիտական-բնապահպանական-ընթեցողական ճամբարների մեկնարկ Արահտեսի դպրական կենտրոնում, Սևանի «Ժայռ»-ում
Հունիսի 17-28՝

  • մանկավարժական աշխատողների հունիսյան բաց ճամբար
  • մանկավարժական նորարարության հունիսյան բաց ճամբար
  • բանգլադեշյան պլեների բաց ճամբար
  • արտագնա ուսումնական բաց ճամբարներ
  • ազգագրական բաց ճամբար

Հունիսի 17-հուլիսի 25՝ «Նախադպրոցական կրթություն» մասնագիտության շրջանավարտների դիպլոմային նախագծերի պաշտպանություն
Հունիսի 24-օգոստոսի 31՝ «Մուտք Կրթահամալիր» ճամբար

Նախագծեր

Առարկայական ծրագիր 2019-2020

Կովկաս.մասնատված տարածաշրջան

Շուրջտարյա նախագիծ

Նպատակն  է  ուսումնասիրել տարածաշրջանի

  • Աշխարհագրությունը,պատմությունը
  • Երկրները, նրանց մշակույթը,
  • էթնիկական կազմը, դեմոգրաֆիական պատկերը, աշխարհաքաղաքական իրավիճակը
  • Կոնֆլիկտները, ընթացքը և լուծման հնարավոր եղանակները

Caucasus_Map_Karta_Kavkaza

Ընթացքը՝ Continue reading

Հայկական ճարտարապետության հետքերը՝ հնագույն շրջանից մինչ մեր օրեր

Շուրջտարյա նախագիծ

Նպատակը՝  

  • Ուսումնասիրել ճարտարապետությունը, որպես նյութական արտադրության և գեղարվեստական ստեղծագործության բնագավառ:
  • Պատկերացում ունենալ ճարտարապետության փուլերի և առանձնահատկությունների վերաբերյալ
  • Անդրադառնալ հայ ճարտարապետներին՝ Տրդատ, Մոմիկ, Մանուել, Սիրանես և նրանց կոթողային գործերին:

Continue reading

Արատեսի վանքը որպես ապագայի շարժվող արվեստ

Հուլիսի 1-ից – 3-ը

Ամառային ուսումնական բաց ճամբար Արատեսում

արատես

Հուլիսի  3-ին՝ 

  • Քայլք  դեպի Արատեսի վանք
  •  Արատեսի վանքի պատմության ծանոթացում
  • Անդրադարձ միջնադարյան հայ ճարտարապետությանը՝ վանական համալիրներ ,տաճարներ,խաչքարեր,գավիթներ
  • Ճամբարականների հետ զրույց քննարկում «Արատեսի վանքը որպես ապագայի շարժվող արվեստ» թեմայով: