Ճամբարի ամփոփում

Աշխատակարգ

Կրթահամալիրում մայիսի 30-ից -հունիսի 11-ը ճամբարային օրեր են,որի ընթացքում սովորողները մասնակցում են տարատեսակ նախագծերի,ճամփորդությունների, ունենում սպորտի, երգ ու պարի առանձնացված ժամեր:

Ճամբարի առաջին շաբաթը մեկնարկեցինք հայրենագիտական ճամփորդությամբ: Հունիսի մեկին ճամբարականների մի մեծ խմբով այցելեցինք Ապարանի տարածաշրջան, եղանք Եղիպատրուշ գյուղում, քայլքով հասանք դեպի ջրամբար:/Ամփոփում/

Շաբաթվա ընթացքում Գինու ճանապարհը նախագիծը սովորողների համար լավ առիթ էր ուսումնասիրելու խաղողագործության և գինեգործության պատմությունը: Իսկ գործնականի համար արդեն կրթահամալիրի Խաղողի և գինու դպրոցում, սովորողները տեղում ծանոթացան խաղողի սորտերին, գինու ստացման գործընթացին ,տեխնոլոգյաներին և վերջում տեղում փորձելով գինի պրակտիկորեն գնահատեցին հատկանիշները:/Ուղիղ եթեր/

Ճամբարականները իրենց բլոգներում ևս անդրադառնում են օրվա անցուդարձին:

Ճամբարային երկրորդ շաբաթը ուսումնասիրեցինք Կոնդը: Շաբաթվա վերջում ըստ նախագծի քայլեցինք Կոնդով ճարտարապետ Էլեն Ղահրամանյանի հետ միասին,ով ճարտարապետի հայացքով նարկայացրեց մեզ մեզ 19-րդ դարի քաղաքային միջավայրի այդ կոլորիտային հատվածը:/Հին քաղաքի հետքերը/

Leave a comment